ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Գերմանական ներդրումներ

Գերմանական ներդրումներ
23.11.2018 | 01:47

«Մենք չենք ասում, որ հանքարդյունաբերություն Հայաստանում չպետք է լինի, այլ ասում ենք, որ այն պետք է իրականացվի միջազգային ամենաբարձր ստանդարտներով, և հետևողական քայլեր պետք է ձեռնարկվեն այդպիսի ստանդարտներ հաստատելու համար»,- կառավարության երեկվա նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և հաստատեց գերմանական «Վերակառուցման և զարգացման բանկի» տրամադրելիք 23 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային ծրագիրը, որը գործադիրին ներկայացրեց բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը։ Նախարարը նշեց, որ ծրագիրը միտված է կենդանիների և անտառների կենսաբազմազանության պահպանմանն ու զարգացմանը։ Նկատենք որ այս խոշոր գումարի 50%-ը պետք է ուղղվի սոցիալական ծրագրերին։ Ըստ վարչապետի` այդպիսով կառավարությունը կլուծի ռազմավարական երկու խնդիր` սոցիալական և բնապահպանական։ Ի դեպ, Էրիկ Գրիգորյանը տեղակացրեց, որ ներկայացվածը դրամաշնորհային ամենախոշոր ծրագիրն է տարածաշրջանում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ